211652_close_icon
views-count1087 դիտում article-date 11:52 20-02-2025

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 4-5 կետեր չեն կատարվել, այն միակ փաստաթուղթն է, որով հնարավոր է Արցախի վերադարձի հարց լուծել. Օհանյան

Մեծ ցավ է Արցախի հայաթափված լինելը: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Օհանյանն ընդգծեց՝ մենք պետք է շարունակենք մեր պայքարը մեր ինքության, Արցախի հետ վերադարձի համար:

Դրա համար, ըստ պատգամավորի, կա երեք պայման: «Ամեն ինչ պետք է արվի, որ ցեղասպան ու հանցագործ Ադրբեջանն իր պատիժը ստանա: Արցախի Հանրապետության բոլոր ինստիտուտները պետք է գործեն և՛ Արցախի ժողովրդի կարգավիճակի՛ և՛ հավաքական պահելու, և՛ նաև պայմաններ ստեղծելու հետագայում Արցախ հետ վերադարձի առումով: Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է բանակցային գործընթացը շարունակվի գործող ձևաչափով՝ Մինսկի համանախագահությամբ»,- ասաց նա:

Հարցին՝ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ընդդիմությունը, այդ թվում Դուք համարում էին կապիտուլյացիա, հիմա ինչպե՞ս է երկրորդ նախագահն ասում, թե այդ փաստաթղթով պետք է արցախցիները վերադառնան, նա ասաց.

«Միջնորդավորված փաստաթուղթը 2020 թվականի նոյեմբերի իննի փաստաթուղթն է: Իհարկե, սա որոշակի առումով կապիտուլյացիոն փաստաթուղթ է, բայց երբ խոսք է գնում Մեղրիի հատվածով, Սյունիքով ճանապարհների տրամադրմանը, իսկ Ադրբեջանը նախատեսում է, որ դա պետք է լինի միջանցք, միակ տարբերակն այդ փաստաթղթին վերադառնալն է, որովհետև այդ փաստաթղթի 4-5 կետեր չեն իրականացվել: Այն միակ փաստաթուղթն է, որի վրա հենվելով՝ հնարավորություն կտա փորձել Արցախի վերադարձի հարց լուծել»:

Նշենք, որ այսօր Արցախյան շարժման 37-ամյակն է և Արցախի և ՀՀ ԱԺ պատգամավորներ, հասարարակական-քաղաքական գործիչներ Եռաբլուր են գնացել:

Նմանատիպ նյութեր