211652_close_icon

Ռուբեն Վարդանյանին չեն ձերբակալել թաքստոցում, ինքը փորձել է տեղափոխվել միակ ճանապարհով, որով այդ պահին հնարավոր էր և գերեվшրվել է Հակարիի կամրջում. Սամվել Շահրամանյան

views-count592 դիտում article-date 12:35 18-12-2025
Ոչ միայն սուտ է, այլ դա հորինված սուտ է, հայերին մոլորեցնելու համար, լրագրողներին ասել է Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցի կողմից տարածված լուրերին, իբր ինքն է տվել գերեվարված պաշտոնյաների կոորդինատները:

«Ոչ մեկ թաքնված չէր, Ռուբեն Վարդանյանին չեն ձերբակալել թաքստոցում, ինքը փորձել է տեղափոխվել միակ ճանապարհով, որով այդ պահին հնարավոր էր: Ինքը չի թաքնվել, փորձել է տեղափոխվել և գերեվարվել է Հակարիի կամրջում»,- նշել է նա:
 

Նմանատիպ նյութեր