1027 դիտում
10:36 30-08-2024
ՌԴ-ն օրակարգային է համարում նոյեմբերի 9-ի փաստաթղթի այն դրույթները, որոնք վերաբերում են արցախցիների վերադարձի իրավունքին, ՀՀ-ի ու Արցախի միջև միջանցքի ապահովմանը․ Տիգրան Աբրահամյան
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում պաշտոնական Մոսկվան անընդհատ հղում է կատարում 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Եվ որքան էլ ՀՀ իշխանությունը շրջանցում է թեման, ՌԴ-ից ԱԳՆ խոսնակի միջոցով պնդում են, որ եթե ՀՀ-ն հրաժարվեր այդ փաստաթղթից, ապա կա´մ հետ կկանչեր իր դրած ստորագրությունը, կա´մ գոնե դրա մասին հրապարակային հայտարարություն կաներ:
Հայաստանի կառավարչի մասով, մեծ առումով, ամեն ինչ պարզ է, բայց այստեղ կա նաև այլ հանգամանք, որը, թերևս քիչ է քննարկվում:
ՌԴ-ն գործող կամ ակտուալ համարելով եռակողմ հայտարարությունը, ըստ էության, օրակարգային է համարում նաև այդ փաստաթղթում տեղ գտած այնպիսի դրույթները, որոնք վերաբերվում են արցախցիների հետ վերադարձի իրավունքին, նրանց անվտանգության երաշխիքներին, ՀՀ-ի ու Արցախի միջև անվտանգ միջանցքի ապահովմանը և այլն:
Ավելին, ՌԴ-ից ակնարկում են, որ այս հարցերի բանակցմանը նվազագույնը դեմ չեն, սակայն ՀՀ-ից վերոնշյալ թեմայով արձագանք, դիրքորոշում կամ պարզ ասած` շարժ, չկա:
Կան իրավիճակներ, երբ փախուստ իրականությունից և պարզ ճշմարտությունից, պարզապես հնարավոր չէ», - գրել է նա:

Նմանատիպ նյութեր
874 դիտում
09:52 28-09-2024
Ադրբեջանը քայլ է կատարում` սահմանափակելու այն ամենը, ինչը վերաբերում է ՀՀ զինված ուժերին․ Տիգրան Աբրահամյան
Այս բաժնից
892 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21142 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1165 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու