25802 դիտում
12:36 19-05-2023
ՀՀ Ներքին գործերի նախարարի և ՀՀ ոստիկանապետի հանձնարարականների հետքերով․ Կորեայի ձորում հայտնաբերվել է խոշոր չափի զենք-զինամթերք․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը Ոստիկանության կոլեգիայի նիստերի ժամանակ ոստիկանության ծառայողներին հանձնարարել են, որ Ոստիկանությունը ակտիվ պայքար տանի ազգաբնակչության հետ, որպեսզի քաղաքացիներն իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնեն իրավապահներին։
Երեկ՝ մայիսի 18-ին, ժամը 23․00-ի սահմաններում, անհայտ քաղաքացին ահազանգել է Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ ինքը արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է, և իր հետ բերված զենք-զինամթերքը թողել է Կորեայի ձորի կամրջից 100 մետր հեռու գտնվող աղբատարի մոտ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները։
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են 1 հատ ինքնաձիգ, 3 հատ պահեստատուփ, 6 հատ նռնակ, 1 հատ ավտոմատի խզակոթ, 3 հատ կցորդիչ, 2 հատ ականանետ և 3 հատ պոլիէթիլենային տոպրակով լցված տարբեր տրամաչափի փամփուշտներ։
Դեպքի փաստով Ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվել են նյութեր և դրանք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+