211652_close_icon
views-count27915 դիտում article-date 10:31 19-02-2025

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Opel Zafira»-ն գլխիվայր հայտնվել է դաշտում. կան վիրավորներ. բժիշկները վարորդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:25-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Սամվել Ա.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 62 կմ հատվածում` ժողովրդին հայտնի Լճի խաչմերուկից դեպի Քուչակ տանող հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում: 
 
Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Ապարան» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ: 

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը: 
 
Վթարի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: 
 
Քննիչի հանձնարարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Տիգրան Նադարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր