211652_close_icon
views-count32836 դիտում article-date 14:19 18-02-2025

Շենգավիթի ոստիկաններն ու Երևանի գնդի պարեկները բնակարանատիրոջից օպերատիվ գտնվեցին. դեպքի վայրում վնասազերծեցին բնակարանը թալանելու փորձ անողներին. նրանց մոտ հայտնաբերվել են կացնի նմանվող առարկա և վնասված տեսանկարահանող սարք

Փետրվարի 15-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հետ, գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ տաք հետքերով հանցանքի վայրում բռնել և վնասազերծել են բնակարանային գողերի: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի փողոցի 21 Ա շենքի բնակարաններից մեկում գողություն է կատարվում և կատարողներից մեկը գտնվում է բնակարանի մոտ, մյուսը՝ ավտոտնակի տանիքին: 
 
Տեղում Շենգավիթի ոստիկանները Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկների հետ ժամանում են նշված վայր, շենքն ամբողջությամբ վերցնում իրենց հսկողության տակ, քանի որ հնարավոր էր 4 հատվածներից որևէ մեկից գողերը դիմեին փախուստի: 
 
Տեղում ոստիկաններն ու պարեկները բնակարանային գողության փորձ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Շիրակի փողոցի 21 Ա շենքի մոտից բռնում ու ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխում կասկածյալներին: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանցից մեկը Կոտայքի մարզի բնակիչ 26-մյա Սերյոժա Ն.-ն է, մյուսը՝ Երևանում հաշվածված 35-ամյա Էդգար Կ.-ն:

Խուզարկությամբ վերջինի մոտ հայտնաբերվել է կացինի նմանվող առարկա, 1 հատ մոխրագույն հետքերով կաթոցիչ և 1 հատ վնասված վիճակում տեսանկարահանող սարք: 
 
Նշված անձինք նշված առարկաներով ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ «բնակարանի գողության փորձ» հատկանիշնեչով նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչ բնակարանատերը կփորձեր հասնել իր տուն, Շենգավիթի ոստիկաններն ու պարեկները տաք հետքերով բռնում են կասկածյալներին, որոնցից մեկին՝ հարևանի ավտոտնակի մոտ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր