Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Տյառնընդաջ» և «Սուրբ Սարգիս» տոներին նվիրված միջոցառում, որը կարևոր դեր ունի ազգային ինքնության ու մշակույթային արժեքների պահպանման գործում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Փետրվարի 14-ին Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցում տեղի ունեցած միջոցառմանը տոնական բարձր տրամադրությամբ էին պարուրված բոլորը։ Այն կազմակերպել էր ուսուցչուհի Գայանե Եղիկյանը: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրեն Սյուզաննա Մալումյանը, վարչատնտեսական մասի համակարգող Դիաննա Պետրոսյանը, հյուրեր, ծնողներ։ Միջոցառումը նվիրված էր «Տյառնընդաջ» և «Սուրբ Սարգիս» տոներին:
Երեխաները ներկայացրեցին տոների իմաստն ու նշանակությունը, ընդգծեցին «ընտանիք» ինստիտուտի դերը հայ ժողովրդի կյանքում, որովհետև «Տյառընդառաջ»-ի տոնը նորապսակների, իսկ «Սուրբ Սարգիսը»՝ երիտասարդների օրհնության օր է հայտարարված:
Ուսուցողական և դաստիարակչական այս գեղեցիկ տոները միավորվել և միավորել էին բոլորին` հաղորդելով ազգային, մշակույթային բարձր տրամադրություն։
Դպրոցի տնօրեն Ս․ Մալումյանը իր խոսքում նշեց, որ կազմակերպիչ Գ․ Եղիկյանը մեծ հարգանքի է արժանի նման գեղեցիկ ու հոգևոր արժեքներով լի միջոցառում կազմակերպելու համար։ Նրա ջանքերն ու նվիրվածությունը ցույց են տալիս, թե որքան կարևոր է կրթական համակարգում ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև ազգային ինքնության ու մշակութային արժեքների պահպանումը։
Սիրենք և պահպանենք մերը՝ հայկականը, դառնալով ազգի մի մասնիկ, մի պատմություն, մի հիշողություն։
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի