211652_close_icon

Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Մեսրոպյան ղողանջներ» խորագրով այբբենարանին նվիրված միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count53596 դիտում article-date 22:40 11-05-2017
Այսօր՝ մայիսի 11-ին, Վանաձոր քաղաքի Ղևոնդ Ալիշանի թիվ 27 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Մեսրոպյան ղողանջներ» խորագրով այբբենարանին նվիրված միջոցառում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառման մտահաղացումը պատկանում էր դասարանի դասվար Արմինե Մարտիրոսյանին: Աշակերտների կողմից հնչեցին հայոց այբուբենին նվիրված բանաստեղծություններ, երգեր, ցուցադրվեցին նաև գեղեցիկ պարեր և բեմադրություն: Մի փոքր թախիծով, բայց մեծ ուրախությամբ, որ սովորեցին Մեսրոպյան այբուբենը, դարձան տառաճանաչ` աշակերտները հրաժեշտ տվեցին այբբենարանին: Միջոցառման վերջում դասվար Ա. Մարտիրոսյանը աշակերտներին հանձնեց վկայականներ, իսկ դպրոցի տնօրեն Գարեգին Քարհանյանը` գրագիտության վկայականներ: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+

Նմանատիպ նյութեր