211652_close_icon
views-count11644 դիտում article-date 17:50 20-09-2024

Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ՀՀ Անկախության 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որով ևս մեկ անգամ կարևորվեց, որ մեր անկախ պետությունը մեր գոյության ու լինելության կարևորագույն խարիսխն ու գրավականն է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ՀՀ Անկախության 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառում: Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի պատմության ուսուցչուհի Անի Ղուկասյանը: Միջոցառմանը ներկա էին տնօրենի պաշտոնակատար Սյուզաննա Մալումյանը , վարչատնտեսական մասի համակարգող Դիանա Պետրոսյանը, փոխտնօրենները, 9-րդ «Ա» դասարանի դասղեկ Ռուզաննա Հախվերդյանը, ծնողներ և աշակերտներ։

Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 9-րդ Ա դասարանի աշակերտները հանդես եկան ազգագրական, հայրենասիրական երգով,պարով և ասմունքով: Միջոցառման կազմակերպիչ Ա․ Ղուկասյանը իր խոսքում նշեց, որ միջոցառման  նպատակն է մեր սերը հայրենիքի հանդեպ  փոխանցել մատաղ սերնդին, որն այդքան դժվար ձեռք բերված ազատ երկիրը պահպանենք, շենացնենք և ամուր կանգնենք մեր սուրբ հողի վրա:

Միջոցառման վերջում իր ամփոփիչ խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Ս. Մալումյանը, ով կարևորեց անկախության դերը, հորդորեց, որ մենք պետք է թանկ գնով ձեռք բերված անկախությունը համազգային միասնականությամբ պաշտպանենք ու պահպանենք՝ հաղթահարելով ներքին ու արտաքին մարտահրավերները այս սրբազան առաքելության ճանապարհին, քանզի մեր անկախ պետությունը մեր գոյության ու լինելության կարևորագույն խարիսխն ու գրավականն է։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր