211652_close_icon

Մյունխենի համաժողովի ձախողումը և մեր քնձխ Ռեյնջ Ռովերը․ Էդմոն Մարուքյան

views-count3892 դիտում article-date 21:29 16-02-2025
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ուրբաթ Մյունխենի անվտանգության համաժողովում քննադատել է եվրոպացի առաջնորդներին՝ ասելով, որ նրանց անվտանգության ամենամեծ սպառնալիքը «ներսից» է, այլ ոչ թե Չինաստանից եւ Ռուսաստանից:

ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ խնդիրն առկա է Ռումինիայում ընտրությունների չեղարկման տեսքով, նման սպառնալիք կա նաև Գերմանիայում: Վենսն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտահոգված է Եվրոպայում անվտանգությամբ:

ԱՄՆ փոխնախագահը նաև տագնապ է հայտնել «սառը պատերազմի հաղթող» երկրներում խոսքի ազատության աճող սահմանափակումների առնչությամբ։ Նա ցույց տվեց այս կետը՝ պնդելով, որ Բրյուսելում եվրահանձնակատարները պատրաստ են արգելափակել սոցիալական մեդիան քաղաքացիական անկարգությունների ժամանակ՝ «հրդեհային» բովանդակության տարածումը զսպելու ցանկության քողի ներքո, իսկ Գերմանիայում արշավանքներ են իրականացվել այն անձանց դեմ, ովքեր հրապարակում են «հակաֆեմինիստական» գրառումներ։

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր