Փող չկա․ վրացական ընդդիմադիր «Մտավարի արխի» հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը
Վրացական ընդդիմադիր «Մտավարի արխի» հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը միջոցների բացակայության պատճառով, գրում են վրացական լրատվամիջոցները։
Հեռուստաընկերությունը հայտնել է, որ հետագա աշխատանքն անհնար է դարձել այն պատճառով, որ հեռուստաալիքի համահիմնադիրներից Զազա Օկուաշվիլին արհեստականորեն ֆինանսական ճգնաժամ է ստեղծել։ Ընդդիմադիր հեռուստաընկերությունները հայտարարում են, որ այդ քաղաքականությունն իրականացնում է նրա դրածո տնօրեններից մեկը՝ Գոգա Քուրաձեն։
Հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Գեորգի Գաբունիան Քուրաձեին և Օկուաշվիլիին մեղադրել է հեռուստաալիքը փակելու ձգտման մեջ։ Ինքը՝ Օկուաշվիլին, իր հասցեին մեղադրանքները հերքում է։ Սակայն ընդդիմությունը, միևնույն է, մեղադրում է նրան այն բանում, որ նա աշխատում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի համար։