Իսրայելը պետք է աջակցի Ադրբեջանին Հայաստանի և Իրանի դեմ. Jerusalem Post
Իսրայելը պետք է օգնի Ադրբեջանին իրագործել Հայաստանի նկատմամբ նրա բոլոր տարածքային հավակնությունները, քանի որ դա համապատասխանում է հրեական պետության շահերին: Նման կարծիք է հայտնել մեկնաբան Մորդեխայ Կեդարը իսրայելական The Jerusalem Post պարբերականի համար իր հոդվածում։
Հոդվածագիրը պնդում է, որ Իսրայելը պետք է աջակցի «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ վերահսկողություն հաստատելու Ադրբեջանի ծրագրերին, քանի որ դա կխզի Իրանի և Հայաստանի միջև տարածքային կապը, ինչը բխում է Իսրայելի շահերից: Հոդվածում ասվում է նաև, որ Ադրբեջանն Իսրայելի անվտանգության կարևոր տարր է։
Հարկ է նշել, որ իսրայելցի փորձագետների կարծիքները Հայաստանի դեմ Ադրբեջանին աջակցելու վերաբերյալ արմատապես տարբերվում են։ Նույն The Jerusalem Post պարբերականում հունվարի 27-ին հրապարակվել էր Կեդարի հակառակորդներ Դեն Փերիի և Գիլեադ Շերի հոդվածը։ Ըստ նրանց՝ Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա կլինի ագրեսիա, որին Իսրայելը չպետք է օգնի կամ նպաստի, քանի որ դա կխախտի Հայաստանի ինքնիշխանությունը և արմատապես կփոխի տարածաշրջանային հավասարակշռությունը։