211652_close_icon
views-count37043 դիտում article-date 20:48 08-08-2023

Ավտովթար Երևանում․ Սարալանջի ճանապարհի սկզբնամասում Kia-ն բախվել է վթարված Nissan March-ին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, ժամը 19։20-ի սահմաններում Ավետիսյան փողոցից դեպի Սարալանջ տանող ճանապարհահատվածում բախվել են 39-ամյա Հեղինե Գ․-ի վարած Kia մակնիշի և 46-ամյա Հովհաննես Մ․-ի վարած Nissan March մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Kia-ն գլխիվայր շրջվել է՝ մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղով։

Վթարի հետևանքով Kia-ի վարորդը օպերատիվորեն ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 Համալրսարանական հիվանդանոց

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկներ Արտավազդ Հովհաննիսյանը, Միքայել Կարապետյանը, Վահե Մելիքյանը, Արթուր Մեջլումյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցե են Հայաստանի Քնչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Nissan March-ը կայանված է եղել, քանի որ մինչ Kia-ի բախումը, նա մեկ այլ ավտոմեքենայի հետ վթարի մեջ է եղել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր