211652_close_icon

Ավելի քան 2 տարվա դադարից հետո կանցկացվի Հայաստանի ծանրամարտի առաջնությունը

views-count3781 դիտում article-date 21:45 05-02-2025
Փետրվարի 7-11-ը Երևանի Օլիմիպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կանցկացվի Հայաստանի ծանրամարտի մեծահասակների կանանց և տղամարդկանց առաջնությունները:

Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան և ներկայացնում առաջնության ժամանակացույցը:

Նշենք՝ Հայաստանի առաջնություն վերջին անգամ անցկացվել էր 2022 թվականին: Այնուհետև, ԵՕՀՊՄ քոլեջի ծանրամարտի դահլիճի վերանորոգմամբ պայմանավորված՝ Հայաստանի առաջնություններ չեն անցկացվել:

Նմանատիպ նյութեր