3235 դիտում
20:12 05-02-2025
Քառօրյա պատերազմի հերոս նահատակ Սևակ Համբարձումյանի մայրը պնդում է, որ իր երկրորդ երեխան` 2006 թվականին լույս աշխարհ եկած Նոյը ողջ է, և խնդրում է օգնություն, որ կարողանա գտնել նրան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երևանի բնակիչ 55-ամյա Նաիրա Տեր-Ավագյանը, ով քառօրյա պատերազմի հերոս նահատակ Սևակ Համբարձումյանի մայրն է, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց իր երկրորդ որդու՝ 2006 թվականին լույս աշխարհ եկած Նոյի մասին, ում ծննդաբերությունից հետո այլևս չի տեսել։
Նա մասնավորապես ասաց․ «2006 թվականին որդուս լույս աշխարհ գալու լուրը հայտնեցի ամուսնուս, ով այնքան էլ լավ չընդունեց և երկարատև վեճերից հետո վերջապես «Աստղիկ» բժշկական կենտրոնում ծնվեց Նոյը՝ իմ երկրորդ որդին։ Երեխայի ճիչը լսեցի, ոտքերը, ձեռքերը տեսա, հետո տարան։ Ասացին, որ ամեն ինչ բարեհաջող է անցել, երեխան առողջ է։ Հաջորդ օրը պնդեցի, որ երեխայիս բերեն, սակայն ամուսինս ասաց, որ նա մահացել է։ Հետո ես պարզեցի, որ երեխան ոչ թե մահացել է, այլ տարել են վիրահատել, ամուսնուցս պահանջել 1000 ԱՄՆ դոլար, կամ, որ նա հրաժարվի երեխայից։ Ամուսինս հրաժարվել է, երեխային էլ որդեգրել են։ Տարիներ հետո ինձ հաջողվեց գտնել երեխայիս որդեգրած ծնողներին, սակայն նրանք հայտնեցին, որ որդեգրելուց 3 տարի հետո երեխան մահացել է և ցույց տվեցին նաև գերեզմանը։ Ես ցանկություն հայտնեցի երեխայիս աճյունը տեղափոխել մեր գերեզմանոցներ, բայց նրանք հրաժարվեցին։ Ես ավելի քան վստահ եմ, որ իմ երեխան՝ Նոյը չի մահացել։ Այդ մարդիկ հորինել են այդ պատմությունը, որ ես հրաժարվեմ իմ փնտրտուքներից, որից ես երբեք չեմ հրաժարվի, քանի դեռ ապացույցներ չունեմ։ Խնդրում եմ, եթե որևե մեկը կարող է ինձ օգնել, որ ես գտնեմ իմ որդուն, կամ գոնե ապացույց, որ նա մահացել է, անպայման ինձ տեղյակ պահի»։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+