Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգի ողջ հասույթը կտրամադրվի Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում լույս աշխարհ եկած նորածիններին
Հայի տան ճրագը չի՛ մարելու …
Հոկտեմբերի 3-ին ժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա վոկալ-դաշնամուրային բարեգործական համերգ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին։
Բարեգործական համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում լույս աշխարհ եկած նորածիններին:
Երեկոյի ընթացքում կհնչեն բացառապես մեծանուն կոմպոզիտորի ճանաչված և սիրված ստեղծագործությունները։ Ինչպես նաև առաջին անգամ երաժշտասեր հանրությունը կունկնդրի Խաչատրյանի հեղինակած հիմնը Արշակ Բանուչյանի և «Ձոն Հայրենիքիս» ստեծագործությունը՝ մարսելաբնակ հայ հեղինակ Կարեն Խուրշուդյանի խոսքերով։
Համերգի կազմակերպիչ ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոյի (Մուրադ Ամիրխանյան) խոսքերով . «Իմ պարտքը և ցանկությունն է եղել վեր հանել անարդարացիորեն մոռացված Հայ դասականի փառահեղ կոմպոսիզտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, նրա 120-ամյակի առիթով։ Արվեստը մեծ ուժ կարող է փոխանցել, սփոփել վերքերը և հենց այդ միտքն ինձ դրդեց, որ կոչ անեմ իմ ընկերներին՝ հայ դասական երգի աստղերին, համախմբված նշելու Խաչատրյանի 120-ամյակը»։