811 դիտում
20:12 05-02-2025
Գալյանը Շվեդիայի դեսպանին ԱՆ ռազմավարական առաջնահերթություններն է ներկայացրել
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և Շվեդիայի միջև Արդարադատության նախարարության իրավասության ոլորտում առկա համագործակցությունը:
Սրբուհի Գալյանը, ներկայացնելով Արդարադատության նախարարության ռազմավարական առաջնահերթությունները (դատաիրավական բարեփոխումներ, էլեկտրոնային արդարադատություն, կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն, Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայություններ), քննարկել է դրանց իրականացման ուղղությամբ Շվեդիայի Թագավորության կողմից աջակցության տրամադրման հնարավորությունը:
Անդրադարձ է եղել Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) կողմից ոլորտային ծրագրերի աջակցությանը:
Հիշեցնենք, որ SIDA-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտն աջակցում է իրավական կրթության զարգացմանը, քրեակատարողական ծառայողների վերապատրաստմանը մարդու իրավունքների ոլորտում, մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության իրականացմանը, խոշտանգումների դեմ պայքարի գործիքակազմերի կատարելագործմանը: Քննարկվել են նաև Թրանսփարենսի ինթերնեյշնլ կազմակերպությանը SIDA-ի տրամադրած աջակցության շրջանակներում վերջիններիս ու նախարարության համագործակցության խորացման հարցերը՝ հիմք ընդունելով նախարարության հակակոռուպցիոն ոլորտի առաջնահերթությունները: Դեսպանի խնդրանքով նախարարը մանրամասնել է մի շարք օրենսդրական նախաձեռնությունների ընթացքին առնչվող տեղեկություններ: Այս համատեքստում քննարկվել է նաև Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին առնչվող հարցեր, ինչպես նաև ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներով առկա հանձնառություններին վերաբերող տվյալներ:
Նմանատիպ նյութեր
946 դիտում
13:51 06-12-2024
Սրբուհի Գալյանը Գերմանիայի դեսպանին է ներկայացրել ընտրական օրենսդրությանը վերաբերող կարգավորումները
1826 դիտում
17:28 18-02-2020
Սրբուհի Գալյանը ԵԱՀԿ համաժողովին ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած հաջողությունները
1153 դիտում
18:13 16-01-2025
Սրբուհի Գալյանը ներկայացրել է ՀԿԱԾ նոր պետին
Այս բաժնից
715 դիտում
23:07 05-02-2025
Արմավիրում Ֆրանսիայի դեսպանի հետ գույքագրել են բռնահանված արցախցիների աջակցության ծրագրերը
1411 դիտում
22:52 05-02-2025
Տարեկան եկամուտների հայտարարագրման թեմայով թյուրըմբռնում կա․ ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել
721 դիտում
22:14 05-02-2025
Հայաստանը Թեհրանում գյուղատնտեսության հարցերով նիստ կանցկացնի