211652_close_icon

Սրբուհի Գալյանը Շվեյցարիայի դեսպանին է ներկայացրել նախարարության ռազմավարական առաջնահերթությունները

views-count496 դիտում article-date 20:35 27-11-2025
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Արդարադատության նախարարության ռազմավարական առաջնահերթությունները, այդ թվում՝

-Սահմանադրական բարեփոխումները.
-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը.
-մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ նախատեսվող նախաձեռնությունները.
-դատաիրավական բարեփոխումների ընթացքը.
-քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում իրականացվող բարեփոխումները:

Կողմերը քննարկել են վերոնշյալ ոլորտներում Շվեյցարիայի հետ համագործակցության խորացման հնարավորությունները: 

Նմանատիպ նյութեր