211652_close_icon
views-count715 դիտում article-date 11:33 05-02-2025

Կառավարությունը պարտավոր է շարունակել արցախցիների սոցիալական աջակցության ծրագրերը․ ստեղծված իրավիճակը շատերին կստիպի մտածել սեփական հայրենիքից հեռանալու մասին․ Աբրահամյան

Կառավարությունը պարտավոր է շարունակել արցախցիների սոցիալական աջակցության ծրագրերը․ ստեղծված իրավիճակը շատերին կստիպի մտածել սեփական հայրենիքից հեռանալու մասին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Արցախցիների համար նախատեսված սոցիալական հատկացումներն առաջիկայում փոփոխություններ են կրելու` կրճատվելու տեսքով, ինչը մարդկանց մոտ բավականին մեծ անհանգստություններ է ստեղծել:

Հասկանալի է, որ պետությունը չի կարող անվերջ սոցիալական մեծ ներարկումներ անել, սակայն արցախցիների տապալված բնակարանային ծրագիրն ու ժամկետային առումով անբավարար սոցիալական հատկացումները մեծ խնդիրներ են առաջացնելու:

Կառավարությունը պարտավոր է այս փուլում ևս կարիքների վերագնահատում անել և վերանայել իր «տապոռային» մոտեցումը ու դեռ որոշակի ժամանակահատված շարունակելու սոցիալական աջակցության ծրագրերը:

Հակառակ դեպքում, առաջիկա գարնանը, ստեղծված իրավիճակը, շատերին կստիպի մտածելու արտագնա աշխատանքի և սեփական հայրենիքից հեռանալու մասին»-գրել է  նա։

Նմանատիպ նյութեր