Թուրքիան ու Կատարը ռազմական համագործակցության մի շարք արձանագրություններ են ստորագրել
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը պաշտոնական այցով մեկնել է Կատար և հանդիպել Կատարի փոխվարչապետ և պաշտպանության հարցերով պետնախարար Շեյխ Սաուդ բեն Աբդուրահման բին Հասան բեն Ալի Ալ Թանիի հետ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Հանդիպման արդյունքում ստորոգրվել են մի շարք արձանագրություններ երկու երկրների պաշտպանության նախարարությունների պատվիրակությունների միջև:
Ստորագրված արձանագրությունները ներառում են համատեղ ներդրումային և համագործակցության ծրագրեր:
Համագործակցության արձանագրությունները ստորագրվել են Կատարի «Barzan Holding»-ի և թուրքական «ASFAT A.Ş.» և «MKE A.Ş» ռազմարդյունաբերական ընկերությունների միջև:
Հիշեցնենք, որ 2015-ին Թուրքիան և Կատարը կնքել էին Կատարում թուրքական ռազմաբազա հիմնելու մասին պայմանագիր, որը 2016-ին վավերացվեց Թուրքիայի խորհրդարանի կողմից:
Համաձայնագրի վավերացումից անմիջապես հետո Թուրքիան սկսեց զորք և զինտեխնիկա ուղարկել Կատարի թուրքական ռազմաբազա: