211652_close_icon
views-count580 դիտում article-date 14:11 01-02-2025

ԱՄՆ-ն պետք է հսկողություն սահմանի Ուկրաինայի հարուստ հանքավայրերի վրա․ Էստոնաիայի ԱԳ նախարար

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան հայտարարել է, որ Արևմուտքը կարող է կորցնել Ուկրաինայում կարևոր օգտակար հանածոների հսկայական պաշարներ՝ շեշտելով, որ այդ համատեքստում Միացյալ Նահանգները պետք է շահագրգռված լինի հսկողություն սահմանելու հսկայական տարածքների վրա, որոնք հարուստ են շատ կարևոր հանքային պաշարներով։

Էստոնիայի արտաքին գործերի նախարարն այդ մասին ասել է The National Interest ամսագրում հրապարակված հոդվածում։

«Համաշխարհային տնտեսությունն ավելի ու ավելի է կախված կարևոր օգտակար հանածոներից՝ ռեսուրսներից, որոնք անհրաժեշտ են տեխնոլոգիական առաջընթացի, էներգետիկ անցման և նույնիսկ ռազմական ներուժի համար: Ուկրաինան ունի այդ օգտակար հանածոների հսկայական պաշարներ»,- գրում է Էստոնիայի ԱԳՆ նախարարը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայում կարևոր օգտակար հանածոների հանքավայրերը շատ մոտ են առաջնագծին:

«Եթե այդ տարածքները հայտնվեն Ռուսաստանի ձեռքում, Մոսկվան և նրա գործընկերներն իրենց տրամադրության տակ կունենան հսկայական գանձարան, որը թույլ կտա նրանց ամրապնդել իրենց դիրքերն առանցքային ոլորտներում, ինչպիսիք են պաշտպանությունն ու էներգետիկան, և իրականացնել իրենց աշխարհաքաղաքական հավակնությունները»,- հավաստիացրել է Ցահկնան։

Նմանատիպ նյութեր