211652_close_icon
views-count2941 դիտում article-date 18:38 03-02-2022

«Գորիս» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատապարտյալի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջ մոտ հայտնաբերել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված

 
Փետրվարի 2-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Ս.-ի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջը:

Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0,77 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 2,5 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, մեկ զույգ անլար ականջակալ, ապակե կաթոցիչ և կոտրված ներարկիչ, որում առկա է եղել բաժանորդային քարտ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
 
 

Նմանատիպ նյութեր