211652_close_icon
views-count6311 դիտում article-date 23:08 31-03-2021

«Ես դուխով ասում եմ՝ Քարվաճառը մերն է, թող մի քիչ մտածեն, նոր խոսեն»․ Սասուն Միքայելյան. 168.am

168.am-ը գրում է.

Ազգային ժողովի իշխող ուժի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը երեկ «Փաստինֆո»-ին տված հարցազրույցում ասել է, որ իր կարծիքով՝ Քարվաճառը հայկական չէ և չի էլ եղել.

«Հայաստանում կա՞ մեկը էդքան դուխով, որ ամբողջ աշխարհին կարող է ասել, որ Քելբաջարը մերն է եղել: Ամբողջ աշխարհն ասել է՝ Քելբաջարը քոնը չի, տղա ջան, արագ-արագ հետ տուր, դու էլ խելոք-խելոք պիտի հետ տայիր վաղ թե ուշ»:

168.am–ը ԵԿՄ վարչության նախագահ,Ազգային ժողովի «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանից հետաքրքրվեց՝ արդյոք համաձա՞յն է Հովիկ Աղազարյանի այս պնդման հետ։

«Ես դուխով ասում եմ, որ Քարվաճառը մերն է։ 9-րդ դարում․․․ Մենք այնտեղ Դադիվանք ունենք, 12-13-րդ դարից դա մերն է եղել։ Ես քեզ դուխով ասում եմ՝ Քարվաճառը մերն է, ի դեմ պարոն Աղազարյանի։ Թող մի քիչ մտածեն, նոր խոսեն»,- ասաց Սասուն Միքայելյանը։

Նշենք, որ Հովիկ Աղազարյանի այս հայտարարության վերաբերյալ 168.am-ը ցանկացել էր լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը, սակայն վերջինիս մամուլի խոսնակը պատասխանել էր, որ գրավոր հարցում ուղարկենք։

Նմանատիպ նյութեր