211652_close_icon
views-count1006 դիտում article-date 19:49 27-01-2025

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչներ՝ Գարո Փայլանին, Յուջին Ռումերին և Թոմաս դե Վաալին: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է նրանց այցը Հայաստան, հիմնադրամի հետաքրքրվածությունը տարածաշրջանի նկատմամբ և պատասխանել մի շարք հարցերի:  

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, սահմանազատմանը, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորություններին և այդ համատեքստում ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը: 

Ըստ աղբյուրի՝ մտքեր են փոխանակվել նաև միջազգային նշանակության այլ թեմաների շուրջ: 

Նմանատիպ նյութեր