211652_close_icon

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Սիրիայում և նրա շուրջ զարգացումները

views-count1390 դիտում article-date 23:12 23-01-2025
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը հունվարի 23-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակի զարգացումը Սիրիայում և նրա շուրջ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Փոխանցում է Tert.am-ը։

«Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Սիրիայում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի զարգացման շուրջ։ Հաստատվել է Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության անվերապահ հարգանքի անհրաժեշտությունը։

Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են բոլոր «արտաքին խաղացողների» ջանքերի համախմբման կարևորությունը, որոնք կարող են իսկապես նպաստել Սիրիայում իրավիճակի համապարփակ կարգավորմանը՝ հիմնվելով Սիրիայի բոլոր քաղաքացիների օրինական իրավունքների ապահովման վրա՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից և ազգային և կրոնական պատկանելիությունից։ Շոշափվել են նաև երկկողմ օրակարգային մի շարք հարցեր»,- ասված է հայտարարության մեջ:

Նախարարները պայմանավորվել են սերտ կապի մեջ մնալ սիրիական հարցի և այլ հրատապ տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։

Նմանատիպ նյութեր