211652_close_icon
views-count1258 դիտում article-date 23:43 21-01-2025

ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է

Մարկո Ռուբիոն երդմամբ ստանձնել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։ Ռուբիոն դարձել է Սենատի կողմից հաստատված առաջին պաշտոնյան, ով երդում է տվել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի գրասենյակում, իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը կատարել է երդման արարողությունը։ 

Կոնգրեսն արագորեն ձեռնամուխ եղավ Թրամփի կաբինետի ձևավորմանը՝ միաձայն հաստատելով Ռուբիոյի նշանակումը երկուշաբթի երեկոյան 99-0 ձայներով:

«Այն ամենը, ինչ մենք անում ենք, պետք է արդարացվի երեք հարցերից մեկին պատասխանելով՝ դա մեզ ավելի՞ ուժեղ է դարձնում, արդյո՞ք դա մեզ ավելի ապահով է դարձնում և արդյո՞ք դա մեզ ավելի բարեկեցիկ է դարձնում»,- ասել է Ռուբիոն՝ անդրադառնալով Պետդեպարտամենտի իր ղեկավարությանը:

Նմանատիպ նյութեր