Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները
Եմենի հութիները հայտարարել են, որ մտադիր են սահմանափակել գրոհները Կարմիր ծովում գտնվող նավերի վրա և հետագայում հարվածներ հասցնել միայն Իսրայելի հետ կապված նավերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը:
Հութիները նման բովանդակությամբ էլեկտրոնային նամակներ են ուղարկել բեռնափոխադրողներին և այլ անձանց հունվարի 19-ին:
AP-ն հաղորդում է, որ հունվարի 20-ին հութիները կարող են այդ մասին հայտարարել պաշտոնապես։
Հութիների այս որոշումը կապված է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի կնքման հետ։