Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ Աբովյան քաղաքի Զինկոմիսարիատի մոտ մի խումբ կանանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, օգտագործվել են նաև քարեր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում՝ Զինվորական հավաքակայանի մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Արդեն տեղում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմինեի Ա․-ն ոստիկաններին հայտնել է, որ Կարմիր բանակի նրբանցքում անհիմն ծագած վիճաբանության ժամանակ իրեն և իր դստերը ծեծի են ենթարկել Կոտայքի մարզի բնակիչներ 37-ամյա Սուսաննա Մ․-ն և 30-ամյա Սարգիս Ս․-ն, ովքեր ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրենց մարմնի տարբեր մասերին պատճառելով վնասվածքներ: Իսկ Սուսաննա Մ․-ն ոստիկաներին հայտնել է, որ այդ օրը, ժամը 23։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Կարմիր բանակի նրբանցքում անհիմն ծագած վիճաբանության ժամանակ Արմինե Ա․-ն և նրա դուստրը ծեծի են ենթարկել իրեն և իր ամուսնու քրոջը՝ Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Կարինե Փ․-ին ձեռքերով, ոտքերով և քարերով՝ պատճառելով իրեն վնասվածք, իսկ Կարինե Փ․-ին՝ ֆիզիկական ցավ:
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկաները տեղում պարզել են, որ նշված հասցեում Երևանյան փողոցում ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել, ահազանգող Արմինե Ա․-ն ով Աբովյանում այնքան էլ բարի համբավ չունի, սխալ հասցե է նշել, ու գույները խտացրել է, մինչդեռ հենց ինքն է գնացել Կարմիր բանակի 1-ին նրբանցքի տներից մեկը ու անհիմն վիճաբանել Սուսաննա Մ․-ի և Սարգիս Ս․-ի, հետ, խանգարելով նշված անձանց ու մի քանի քաղաքացիների անդորը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։