1183 դիտում
09:48 19-01-2025
Հակասանիտարական վիճակ՝ Երևանում․ դիտահորերի խցանվելու պատճառով կեղտաջրերը ողողում են վթարային շենքի նկուղները․ բնակիչները մտահոգված են, որ շենքը կարող է նստել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն մի քանի ամիս է՝ Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի 5-րդ շենքի նկուղները պարբերաբար ողողվում է կեղտաջրերով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խնդիրը կայանում է նրանում, որ հաճախակի խցանվում են շենքի դիմաց գտնվող դիտահորերը և կեղտաջրերը սկսում են հոսել դեպի նկուղային հարկեր։
Երեկ՝ հունվարի 18-ին, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում շենքի բնակիչներից Գայանե Տանանյանը ասաց․ «Արդեն քանի օր է նորից լցվել են դիտահորերը ու կեղտաջրերը լցվում են նկուղներ։ Սա «Վեոլիա ջրի» գործն է, պետք է գա դիտահորերը մաքրի, որ հոսքը դադարի, բայց չեն գալիս, այլ փոխարենը մեղքը գցում են թաղապետարանի ու քաղաքապետարանի վրա։ Չնայած առաջին անգամը չէ։ Գալիս մաքրում են, հետո նորից մի ամսից խցանվում է ու նույն վիճակը կրկնվում է։ Նորից կեղտաջրերը լցվում են նկուղներ, թուլացնում վթարային կարգ ունեցող առանց այն էլ թուլացած շենքի հիմքերը, ինչի հետևանքով այն նստում է։ Ո՞վ է տեսել 21-րդ դարում նման անպատասխանատու վերաբերմունք քաղաքացու հանդեպ։ Բոլորս պարտաճանաչ կոմունալ վճարումները կատարում ենք, բայց արդյունքում ստիպված ենք ապրել գարշահոտության մեջ։ Խնդրում ենք, որ վերջապես գան, դիտահորերը քանդեն, խողովակները փոխեն, որ նորից չխցանվի ու մեր համար պատուհաս չդառնա»։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+