Ձերբակալվել են Վրաստան ռադիոակտիվ նյութ մտցնել փորձած ՀՀ քաղաքացիները
Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են ՀՀ 2 քաղաքացիների, ովքեր փորձել են ռադիոակտիվ նյութ մտցնել Վրաստան: Այս մասին է հաղորդում Lenta.ru-ն՝ հղում անելով Интерфакс-ին:
Վրաստանի Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ՀՀ քաղաքացիները, ովքեր 1965 և 1966 թթ. ծնված տղամարդիկ են, փորձել են «Ցեզիում-137» մտցնել երկրի տարածք:
ՀՀ քաղաքացիները ձերբակալվել են Հայ-վրացական «Սադախլո» սահմանային անցակետի մոտ կանոնները խախտելով ռադիոակտիվ նյութ տեղափոխելու մեղադրանքով: