2732 դիտում
16:49 22-01-2021
Ադրբեջանի քաղաքացին փորձել է թմրանյութի մեծ խմբաքանակ մտցնել Վրաստան
Ադրբեջանի 29-ամյա քաղաքացին փորձել է ապօրինի կերպով մեծ քանակությամբ թմրանյութ մտցնել Վրաստան: Այս մասին տեղեկացնում է [url=https://www.apsny.ge/2021/mil/1611351115.php]Грузия Онлайн[/url] պորտալը՝ հղում տալով Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը:
Դեպքը տեղի է ունեցել Կարմիր կամուրջ անցակետում (վրաց-ադրբեջանական սահման): Տղամարդու անձնական զննության ժամանակ իրավապահները առգրավել են «մեթադոնի» երկու փաթեթ՝ 119,21 գրամ ընդհանուր քաշով:
Ադրբեջանի քաղաքացին ձերբակալվել է ՆԳՆ քրեական ոստիկանության կենտրոնական վարչության և Ֆինանսների նախարարության հարկային ծառայության մաքսային վարչության աշխատակիցների կողմից:
Հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ 260-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» կետի և 262-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» կետի համաձայն, ինչը ենթադրում է հատկապես խոշոր չափերով թմրանյութերի ապօրինի ձեռքբերում, պահում և դրանց անօրինական ներմուծում Վրաստանի տարածք»: Այս հանցագործությունը նախատեսում է 15-ից 20 տարի ազատազրկում կամ անժամկետ կալանք:
Նմանատիպ նյութեր
853 դիտում
15:50 18-01-2025
Փորձել են անօրինական կերպով Թուրքիայից Վրաստան մտցնել միգրանտների մի խումբ
1201 դիտում
12:46 30-06-2023
Բրազիլիայի քաղաքացին փորձել է Հայաստան տեղափոխել «կոկաին» տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ․ ՊԵԿ
Այս բաժնից
721 դիտում
20:57 18-01-2025
Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ․ Դըկոտինյի
1039 դիտում
20:14 18-01-2025
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը