211652_close_icon
views-count334 դիտում article-date 19:30 17-01-2025

Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի

Հունվարի 18-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։ Այցի շրջանակներում նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնխախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Արտգործնախարարները կքննարկեն երկու երկրների միջև քաղաքական, ռազմական, տնտեսական, առևտրային, տրանսպորտային ու էներգետի ոլորտներում համագործակցության ամրապնդման վերաբերյալ հարցեր։ Կողմերը նպատակադրված են առևտրաշրջանառության ծավալները հասցնել 15 մլրդ դոլարի։ Ուստի ծրագրում են համագործակցությունը մեծացնել զբոսաշրջության, մշակույթի, առողջապահության, կրթության և գյուղատնտեսության ոլորտներում։

Նախատեսվում է, որ Ֆիդան-Բայրամով հանդիպման ընթացքում կողմերը մտքեր կփոխանակեն տարածաշրջանային ու գլոբալ հարցերի, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, Սիրիայի, Գազայի և Ուկրաինայի վերջին զարգացումների շուրջ։

Ֆիդան-Ալիև հանդիպման ընթացքում մանրամասն քննարկումներ կանցկացվեն տարածաշրջանային հարաբերությունների և համատեղ նախագծերի շուրջ։

Նմանատիպ նյութեր