48700 դիտում
09:40 24-11-2022
Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են Mercedes-ն ու Subaru-ն․ վերջինս գլխիվայր շրջվել է․ ՌԴ 4 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց, օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Գևորգ Չավուշի փողոցում, «Արամյանց» հյուրանոցային համալիրի հարևանությամբ բախվել են Mercedes և Subaru մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը «Էրեբունի», մի մասն էլ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 13 և թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատներիից 1-ական մարտական հաշվարկ։
Վիրավորներից 2-ին փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։
Օպերատիվ են գործել նաև բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Բախման հետևաքնով Subaru-ն գլխիվայր շրջվել է։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դարձի բերել Subaru-ն, փակել գազաբալոնը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ՝ Ժիրայր Խանջյանն ու Գրետա Նոբելյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը նրանց հաջողվել է։
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Արման Մարդոյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Ա․ Մարդոյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։ Նրանք են՝ 20-ամյա Պավել Ուկլինը, 19-ամյա Միքայել Սադորկինը, 23-ամյա Տոսյա Մինասաևան և 17-ամյա Դավիթ Մայիսևը։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+