574 դիտում
14:47 15-01-2025
Կարող ենք գործադուլ, դասադուլ անել, կամ ընդհանրապես չօգտվել տրանսպորտից, այն, ինչ արել ենք 2013-ին. Հայկ Մարության
Ե՛վ քաղաքացիները, և՛ մենք լիահույս ենք, որ քաղաքային իշխանությունները խելքները գլուխները կհավաքեն, կհասկանան, որ իրենց որոշումը ժողովրդի դեմ է ուղղված: Այս մասին լրագրողների հետ զրույցում, տրանսպորտի գնի դեմ իրականացվող ակցիայի ժամանակ, ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Այսօր հավաքվել ենք հենց այն նպատակով, որ քաղաքացիներից լսենք, թե իրենք ինչպես են պատկերացնում պայքարը, բնականաբար խոսքը գնալու է բոյկոտի մասին, բայց ուղղակի բոյկոտի տարբեր ձևեր կան: Մենք պետք է հասկանանք, թե բոյկոտի ո՞ր ձևն ենք նախընտրելու, բոյկոտի ձևերից մեկը, օրինակ, կարող է լինել այն, որ ուսանողները կարող են դասադուլ անել, կարող է լինել գործադուլ մարդկանց կողմից և ընդհանրապես չօգտվել տրանսպորտից, այսինքն աշխատել, խուսափել տրանսպորտից օգտվելուց, մտնել տրանսպորտ, վճարել 100 դրամ, անցնել առաջ: 2013 թվականին էլի նույն մեթոդներն էին կիրառվում: Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենալու, քան այն «Տարոն ջան սիրուն չի» տարբերակին գան»,- ասաց նա:
Մարությանը նշեց, որ իրենց պահանջն է տրանսպորտի գինը թողնել 100 դրամ:
«Նախ ուզում եմ տեղեկացնել, որ մենք արդեն նախագիծ ենք ներկայացրել, ըստ որի պահպանում են բոլոր այն փաթեթները, որը քաղաքապետարանն առաջարկում է և դրան ավելանում է ևս մեկ կետ, այն է՝ մեկ ուղևորությունը 100 դրամ, այսինքն բառացի այն, ինչ որ տեղի է ունենում հունվարին, այսինքն կարող ես բոլոր փաթեթներից օգտվել և կա մեկ ուղևորությունը 100 դրամ: Բայց, ինչպես տեսնում ենք, բնակչության մեծամասնությունն օգտվում է մեկ ուղևրությունը 100 դրամ տարբերակից։ Եթե ձեռք է տալիս, մարդիկ կգնեն չէ՞ այդ փաթեթները»,- նշեց Հայկ Մարությանը:
Վերջինս անդրադարձավ նաև իր ու Տիգրան Ավինյանի բանավեճին:
«Թե՛ բանավեճի ժամանակ, թե՛ բանավեճից հետո ուղղակի պարզ դարձավ մեր իշխանության իրական երեսը: Իրենք ցույց տվեցին, թե ինչպես են իրենք օգտվում այն գումարներից, որը ժողովուրդը տալիս է իրենց: Չէ՞ որ իրենք ասում են գումար չկա, պետք է, որպեսզի տրանսպորտը կարողանանք ապահովենք, բայց մենք տեսնում ենք, որ իրենք այդ գումարն օգտագործում են իրենց քմահաճույքների համար»,- ասաց Հայկ Մարությանը:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
664 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1432 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա