4357 դիտում
22:18 03-12-2020
ԵՊՀ դասախոսներն ու ուսանողները մտադիր են դասադուլ և գործադուլ անել՝ ընդդեմ կրթության մասին Կառավարության նոր որոշման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ազգային ժողով է ուղարկվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ նախատեսվում է բուհերի ռեկտորներին ոչ թե ընտրել, այլ նշանակել՝ 5 տարի ժամկետով։
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արսեն Թավադյանը [url=https://www.tert.am/am/news/2020/12/03/ysu/3460678?fbclid=IwAR0pYZVW3kdvcX2hYrOVWuXYdo8g6DRd4e10cu8ijjxtkVp8EDT5aSam3Rc]Tert.am[/url]–ի հետ զրույցում ասաց, որ սա Սահմանադրության խախտում է:
«Ակադեմիական ինքնավարության սահմանափակում է տեղի ունենում, ինչը Սահմանադրության 38-րդ հոդվածում հստակ ամրագրված է: Բացի դրանից օրենքում նաև այլ խնդրահարույց կետեր կան: Օրինակ՝ գիտության դերի նվազեցում», - ասաց նա՝ ավելացնելով, որ մայր բուհը պատրաստվում է պայքարել բուհերի քաղաքականացման դեմ, իսկ պայքարը կսկսեն գործադուլով ու դասադուլով:
Գրականագետ, Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն ասում է՝ հեղափոխական կառավարությունը հրաժարվեց իր այն արժեքից, որով եկավ իշխանության:
«Ներկայիս իշխանությունները ուսանողությանն ու նույնիսկ դասախոսների մեծ մասին համոզեցին, որ բուհերը պետք է լինեն ինքնավար և ունենան ակադեմիական ազատություն, բայց երկար ժամանակ մանր-մանր քայլերով մեղանչում էին իրենց այդ սկզբունքի դեմ: Եվ ի վերջո հիմնահատակ ոչնչացրին այդ սկզբունքը: Ցույց են տալիս, որ իրականում այդ հայտարարություններն ուղղակի հայտարարություններ էին»,- ասաց Գևորգ Էմին-Տերյանը:
Հաջորդ փոփոխությունը կրկին ի վնաս հայագիտական առարկաների է: Այս անգամ փոփոխություններ են կատարվել բուհերի ընդունելության քննությունների կարգում: Ընդունված որոշման համաձայն՝ առկա և հեռակա համակարգերում դիմորդները կհանձնեն հիմնականում երկու ընդունելության քննություն:
Մի քանի մասնագիտությունների համար բուհերը սահմանել են մրցութային կամընտրական քննություններ՝ դիմորդներին հնարավորություն տալով իրենց ցանկությամբ ընտրել համապատասխան քննական առարկան:
«Քանի որ ԿԳՄՍ նախարարությունը վերահսկում է բուհերի ղեկավարությանը, այնպես է արել, որ հայերենը դառնա կամընտրական: Հիմա ֆակուլտետների մեծ մասում հայերենն ու անգլերենը դարձել են ընտրովի», - ասաց Գևորգ Էմին-Տերյանը:
Փոփոխությունը տարածվում է այն մասնագիտությունների վրա, որոնց համար նախորդ տարիներին սահմանվել է երեք մրցութային քննություն: Այդ մասնագիտությունների դիմորդներն արդեն կհանձնեն ոչ թե երեք, այլ երկու քննություն, որոնցից մեկը՝ որպես պարտադիր առարկա: Երկրորդը դիմորդն առաջարկվող առարկաներից կընտրի իր ցանկությամբ: Գևորգ Էմին-Տերյանը կանխատեսում է, որ դիմորդների մեծ մասը կընտրի ոչ թե հայերեն, այլ անգլերեն քննությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2074 դիտում
16:43 01-12-2014
Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոսներն ու ուսանողները հյուրընկալվեցին ՀՀ ԱԺ-ում
5638 դիտում
10:43 06-11-2019
ԵՊՀ-ում ուսանողները դասադուլ են անում. պատճառը ԿԳՄՍՆ օրինագիծն է. Ուղիղ. Tert.am
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»