80923 դիտում
16:51 25-11-2023
Արտակարգ դեպք՝ Ծաղկաձորում. ջրագիծ անցկացնելու ժամանակ հողաշերտը լցվել է հողային աշխատանքներ կատարողի վրա. վիրավորին դուրս են բերել փրկարարներն ու պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի «Էվերեստ» հյուրանոցային համալիրի մոտակայքում հողաշերտի փլուզման արդյունքում քաղաքացին հայտնվել է հողի շերտի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժին, ու ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունք:
Դեպքի վայր են ժամանել ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Զորիկ Ավդիշոևը, և ոստիկանության ծաղկաձորի բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի և դասակի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ:
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառն այն է, քանի որ հետարքրքասեր քաղաքացիները հավավքել և հնարավոր է՝ խոչընդոտեին փրկարարների աշխատանքը:
Պարեկները սահմանազատել են տարածքը:
Պարզվել է, որ Մ. Մկրտչյան փողոցում՝ «NR» հյուրանոցային համալիրի մոտակայքում, կոյողատար խոխովակի անցկացման համար նախատեսված փոսում (մոտ 4մ խոր․) տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, ինչը լցվել է հողային աշխատանքներ կատարող՝ Կոտայքի մարզի բնակիչ 61–ամյա Սպարտակ Հ.-ի վրա:
Մինչ փրկարարների ժամանումը՝ նրան հողաշերտի տակից փորձել են դուրս բերել իր հետ հողային աշխատանքներ կատարողները, ապա ժամանած փրկարարները կիսով չափ՝ մոտ 1 մետր հողի շերտի մեջ մնացած Սպարտակ Հ.-ին դուրս են բերել և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկակաՆ կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:
Դեպքի վայր է ժամանել նաև Ծաղկաձորի քաղաքապետը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+