Փոփոխությունների հետհաշվարկը սկսվել է․ Թուրքիայի կառավարությունում վերադասավորումներ են սպասվում
Թուրքիայի նախագահական կաբինետում մինչև փետրվարի վերջ հնարավոր են վերադասավորումներ։ Ինչպես փոխանցում է թուրքական Թուրքիա պարբերականը, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ՝ առաջիկայում 5-6 նախարար կարող է զրկվել պաշտոններից։
Ըստ թուրքական մամուլում շրջանառվող լուրերի՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար կազմում մեծ փոփոխություններ են սպասվում, ամենայն հավանականությամբ, միաժամանակ վերադասավորումներ կլինեն նաև նախարարների կաբինետում։ Կուսակցության աղբյուրները նշում են, որ առնվազն հինգից վեց նախարար կարող է փոխվել:
Մինչ ուշադրությունը կենտրոնացած է պոտենցիալ նոր դեմքերի վրա, ակնկալվում է, որ որոշ առանցքային դեմքեր կպահպանեն իրենց դիրքերը: Նրանց թվում են փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը, արտգործնախարար Հաքան Ֆիդանը, շրջակա միջավայրի նախարար Մուրադ Քուրումը և ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Հիշեցնենք՝ Էրդողանի ներկայիս կաբինետը ձևավորվել է 2023 թվականի հունիսի 3-ին։