211652_close_icon
views-count1189 դիտում article-date 16:47 28-12-2024

Ռուսերեն չիմացող ներգաղթյալ երեխաներին ՌԴ-ում դպրոց չեն ընդունում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով արգելվում է ռուսերեն չիմացող ներգաղթյալ երեխաների ընդգրկումը ռուսական դպրոցներում։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Օրենքի համաձայն, ներգաղթյալ երեխաների ընդգրկումը տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ հանրակրթական կրթական ծրագրերին հնարավոր է միայն պետական կամ քաղաքային հանրակրթական կազմակերպությունում ռուսաց լեզվի իմացության անվճար թեստը հաջողությամբ անցնելու պայմանով։ Բավարար գնահատական ստացածները իրավունք կունենան սովորել դպրոցում։ Թեստը չանցած երեխաներին թույլ չեն տա յուրացնել կրթական ծրագրերը։

Օրենքը նաև սահմանում է, որ Ռուսաստանի տարածքում անօրինական գտնվող միգրանտների երեխաները չեն կարող ընդունվել դպրոց:

Նմանատիպ նյութեր