211652_close_icon
views-count847 դիտում article-date 18:15 26-12-2024

Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է

Թուրքիայի քաղաքացի Աբդուլքադիր Իփեքը սոցիալական ցանցերի X հարթակում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Սամսունում բնակվող Աբդուլքադիրը ձերբկալվելուց հետո դատարանի կողմից ազատ էր արձակվել, այնուհետև կրկին ձերբակալվել է:

Պարզվել է, որ կասկածյալը նույն գրառումը նա կատարել է մեկ այլ սոցիալական մեդիա հարթակում ևս: Ուստի նրան կրկին ձերբակալելու որոշում է կայացվել: Կասկածյալը ձերբակալվել է Սամսունի մարզային ոստիկանության անվտանգության ստորաբաժանման կողմից իրականացված օպերացիայի ընթացքում:

Աղբյուրը հայտնում է, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նմանատիպ նյութեր