1846 դիտում
17:56 25-12-2024
«Ալրաղացի Լյովիկ» մականվամբ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման
Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն կատարելու մեջ մեղադրվող՝ ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին Լևոն Սարգսյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն) այն բանի համար, որ նա, մասնակցելով ՀՀ երկու քաղաքացիների ստեղծած հանցավոր համագործակցությանը, պատվիրել և ղեկավարել է 2008 թվականի հոկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող առանձնատան վրա կազմակերպված խմբի կողմից ավազակային հարձակումը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից 2022 թվականի հունիսի 30-ին կայացված դատավճռով Լևոն Սարգսյանը մեղավոր էր ճանաչվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և դատապարտվել 9 տարի ժամկետով ազատազրկման: Նշված դատավճռի դեմ Լևոն Սարգսյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը 2024 թվականի հոկտեմբերի 23-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ մերժվել էր, իսկ 2024 թվականի դեկտեմբերի 17-ին Վճռաբեկ դատարանը մերժել էր վարույթ ընդունել պաշտպանների կողմից ներկայացված վճռաբեկ բողոքները:
ՀՀ դատախազություն

Նմանատիպ նյութեր
36185 դիտում
20:08 30-06-2022
Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյովիկ) դատապարտվեց ազատազրկման 9 տարի ժամկետով
4501 դիտում
11:22 19-12-2014
Յուրի Վարդանյանի որդուն, ով 4 տարի և 5 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել, ազատ են արձակել
859 դիտում
13:13 07-07-2023
Առևանգված հայ զինծառայողներն Ադրբեջանում ազատազրկման են դատապարտվել 11 տարի 6 ամիս ժամկետով
Այս բաժնից
961 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1057 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1237 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ