211652_close_icon
views-count679 դիտում article-date 13:13 07-07-2023

Առևանգված հայ զինծառայողներն Ադրբեջանում ազատազրկման են դատապարտվել 11 տարի 6 ամիս ժամկետով

Ադրբեջանի կողմից առևանգված հայ զինծառայողներն Ադրբեջանում տեղի ունեցած հերթական կեղծ դատավարությամբ ազատազրկման են դատապարտվել 11 տարի 6 ամիս ժամկետով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նախօրեին կայացած դատական նիստի ժամանակ դատախազը հայ զինծառայողների համար պահանջել էր 12 տարվա ազատազրկում։ Ադրբեջանը շինծու մեղադրանքներ է ներկայացրել իր իսկ զինծառայողների կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքից առևանգված հայ զինծառայողներին՝ նրանց մեղադրելով իբր պետական սահմանը հատելու և ծանր հանցագործությունների նախապատրաստման մեջ։

Հայաստանի զինված ուժերի զինծառայողներ Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանն ադրբեջանցի դիվերսանտների կողմից առևանգվել էին մայիսի 26-ին՝ դիրքեր սնունդ տանելուց հետո վերադարձի ճանապարհին։ Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ հակառակորդի զինված խումբը հատել է Հայաստանի սահմանը և առևանգել հայ զինծառայողներին։

Նմանատիպ նյութեր