Էրդողանը և Ալիևն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Փոխանցում է Ermenihaber-ը։
Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն Ադրբեջանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ, ինչպես նաև «Իսլամական ութնյակին» (D-8) անդամակցելու առթիվ։
Կողմերը նաև քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։
Թուրքիայի նախագահը նշել է, որ ուշադրությամբ հետևում է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումներին և հավելել, որ խաղաղության ապահովմամբ իրենք ակնկալում են, որ Հարավային Կովկասը կհասնի մնայուն կայունության և բարօրության։