211652_close_icon
views-count1060 դիտում article-date 10:14 23-12-2024

Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան

Գործարկվել է միասնական տոմսային համակարգի՝ transport.yerevan.am կայքը։ Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Կարող եք ծանոթանալ նոր տոմսային փաթեթներին, հաշվիչի միջոցով հաշվարկել, թե որն է ձեզ համար լինելու ամենամատչելի տոմսը, հանրային ծառայության համարանիշը մուտքագրելով ստուգել՝ արդյոք ներառված եք արտոնյալ խմբում»,- ասել է նա։

Նշվել է, որ կայքը Երևան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների միասնական հարթակի առաջին ծառայությունն է։ 

«Երևանցիները բոլոր ծառայություններին հասանելիություն են ստանալու մի օգտահաշվով և անհրաժեշտություն չի լինելու այցելել տարբեր կայքեր, ունենալ տարբեր օգտահաշիվներ»,- հավելել է քաղաքապետը։

Ավինյանը նաև տեղեկացրել է, որ հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի։ 

«Դեռևս գործելու են նախկին սակագները։ Գործելու են նաև նոր տոմսային գործիքները։ Հունվարին պետք է ամբողջությամբ այս տրանսֆորմացիան ապահովենք՝ հին մոդելից անցնելով նոր մոդելի»,- նշել է քաղաքապետը։

Նմանատիպ նյութեր