211652_close_icon

Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ

views-count1288 դիտում article-date 13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել բեռնատարի ռուսաստանցի վարորդ, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են Թեհրանում ՌԴ դեսպանատնից։ Փոխանցում է Tert.am-ը։

Ռուսաստանի Դաշնությունը կոչ է արել Իրանին շտապ հետաքննություն անցկացնել և կարգուկանոն հաստատել սահմանային անցակետում։

Իրանի իրավապահ մարմինները, Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ​​ներկայացուցչությունների հետ համաձայնեցմամբ, արդեն հետաքննություն են անցկացնում, պարզաբանել են դեսպանատնից։

Նմանատիպ նյութեր