211652_close_icon
views-count913 դիտում article-date 19:17 18-12-2024

12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը

Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններից հետո Թուրքիան վերականգնում է հարաբերություններն այդ երկրի հետ։ 13 տարվա դադարից հետո Դամասկոսում վերաբացելով դեսպանատունը՝ Թուրքիան փորձում է վերականգնել ենթակառուցվածքային համակարգը։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Դամասկոսի օդանավակայանը հաջորդ շաբաթ  շահագործման կհանձնվի։ Օրակարգային հարցերի թվում է Մերսին-Հալեպ երկաթուղային գծի վերաբացումը, որը չէր գործում շուրջ 12 տարի։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունն ավարտել է թուրքական հատվածի երկաթգծի բարեկարգման և ստուգման աշխատանքները։ Մասնավորապես ստուգվել են թուրքական կողմի ռելսերն Իսկենդերունի և Մերսինի նավահանգիստներից բեռնափոխադրումների վերսկսման և Գազիանթեփով ու Քիլիսով ուղևորափոխադրումների վերականգնման համար։ Եվ եթե երկաթգիծը գործարկվի, ապա ակնկալվում է, որ կաշխուժանան ուղևորափոխադրումները Մերսինի ու Հալեպի միջև:

Նմանատիպ նյութեր