211652_close_icon
views-count9794 դիտում article-date 12:42 21-12-2021

Հայտնի են «Որակի նշան 2021՝ տարվա լավագույն ապրանքանիշ և հանրային ծառայող» մրցանակակիրները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Տարին մոտենում է ավարտին և ճիշտ ժամանակն է ևս մեկ անգամ հիշել տարվա ընթացքում իրենց աշխատանքը բարեխղճորեն կատարած ընկերություններին եւ անձանց:

Արամ Խաչատրյան համերգասրահում դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած «Որակի նշան 2021՝ տարվա լավագույն ապրանքանիշ եւ հանրային ծառայող» մրցանակաբաշխությունը:

Ուսումնասիրությունների, հետազոտությունների և հարցումների արդյունքում լավագույն ճանաչված հանրային ծառայողները, պետական համակարգի աշխատակիցներն ու ընկերությունները տարբեր անվանակարգերում ստացան մրցանակներ:

Ոլորտում իրականացրած բարեփոխումների և արդյունավետ աշխատանքի համար «Որակի նշան՝ հանրային ծառայող» մրցանակ տրվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, «Մեղրու ճանապարհաշինարարական և շահագործման ձեռնարկություն» ընկերության տնօրեն Ազատ Գասպարյանին: Համայնքում իրականացրած բարեփոխումների և արդյունավետ աշխատանքի համար «Հանրային ծառայող» մրցանակ տրվեց Արենի խոշորացված համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանին, Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանին:

«Հանրային ծառայող» մրցանակ տրվեց մանկավարժ, վոկալի մասնագետ Լարիաննա Ներսիսյանին՝ ոլորտում ներդրած ավանդի և մանկավարժական բարձր որակավորման համար:

Բարերար Հրաչյա Պողոսյանին՝ Հայաստանում և արտերկրում իրականացրած հայանպաստ գործունեության և մշակութային կոթողների արժևորման համար:

«Շանթ» հեռուստաընկերությանը՝ միջազգային խոշորագույն հեռուստանախագծերի գնման և տեղայնացման համար: Ընդհանուր և կրծքային վիրաբույժ Արմեն Քոչարյանին և պլաստիկ վիրաբույժ Գոռ Ամիրբեկյանին՝ ոլորտում ներդրած նորարարական մոտեցումների և հանրությանը մատուցած բարձրակարգ ծառայության համար: ԳՐԱՆ ՊՐԻ մրցանակ տրվեց «Բաղրամյանի ալրաղաց գործարան»-ին և «Արսշիլ» շինարարական ընկերության ղեկավար Արսեն Ղահրամանյանին:

Փորձաքննության, լաբորատոր ստուգումների արդյունքում բարձր որակ ապահովելու, համտեսի արդյունքում սպառողի լավագույն գնահատականին արժանանալու համար «Որակի նշան՝ տարվա ապրանքանիշ» մրցանակ ստացան «Աբռոմիթ», «Սովթ պապիրուս», «Մառանիկ», «Դարոյինք», «Լուսակերտի էլիտ», «Սան ֆուդ», «Մարտին սթար», «Իջևանի գինու, կոնյակի գործարան», «Դուստր Մարիաննա» և «Պռոշյանի կոնյակի գործարանի Ռոյալ ապրանքանիշ» ընկերությունները, «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանը, «Իգիթ», «Վ.Ա.Ռ ՎԱՆ ԱՐԻՇՏԱ» ընկերությունները: «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական ընկերության տնօրեն Վահագն Կիրակոսյանը ստացավ «Որակի նշան՝ տարվա ապրանքանիշ» մրցանակ:

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը՝ բարձրակարգ մասնագետների կողմից ակնաբուժության նորագույն մեթոդներով բուժսպասարկում իրականացնելու համար: Գերժամանակակից սարքավորումներով, նորագույն տեխնոլոգիաներով և ժամանակի պահանջներին համապատասխան աշխատանքի համար մրցանակ ստացան «Էկոսենս» լաբորատոր ախտորոշիչ կենտրոնը, «Կարեն դենտ» ատամնատեխնիկական լաբորատորիան և: «Գավառի» բժշկական կենտրոնը՝ մարզում հանրությանը մատուցած բարձրակարգ ծառայությունների և արդիական բուժսպասարկման համար:

Հանրությանը մատուցած բարձրակարգ արտադրանքի և սպասարկման համար մրցանակ տրվեց «Ին-վի կաբել», «Մետալ գրուպ» ընկերությունների խմբի անդամ Երևանի պողպատյա խողովակների գործարան Մետալ ստիլ ընկերությանը, «Զաքարյան ջինս» ընկերությանը, «Էկո ջերմոց» ընկերությանը:

Հանրությանը մատուցած որակյալ ծառայությունների և բարձրակարգ սպասարկման համար «Որակի նշան՝ տարվա ապրանքանիշ» մրցանակի աժանացան «KFC», «Վեգա», «Անռիվա-Տուր», «Փարիզ դիզայն ստուդիո», «Սոլարա» ընկերությունները։ Մրցանակաբաշխության կազմակերպիչն է «Որակի նշան» ընկերությունը: Միջոցառման նպատակն է ավելի ճանաչելի դարձնել և խրախուսել տնտեսության, պետական և հանրային ծառայության ոլորտներում լավագույններին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր