211652_close_icon

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի արտգործնախարարը և ԵԱՀԿ-ի նորանշանակ գլխավոր քարտուղարը

views-count1747 դիտում article-date 22:02 09-12-2024
Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԵԱՀԿ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն։ Փոխանցում է Azatutyun-ը։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ նախարար Բայրամովը շնորհավորել է թուրք դիվանագետին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Սինիրլիօղլուն իր հերթին «կարևորել է ԵԱՀԿ-ի հետ Ադրբեջանի համագործակցությունը»: Այլ մանրամասներ չի հաղորդվում։

Թուրքիայի կառավարությունում մի շարք բարձր պաշտոններ զբաղեցրած Ֆերիդուն Սինիրլիօղլուն առաջին թուրք գործիչն է, որը կղեկավարի ԵԱՀԿ-ն։

Նմանատիպ նյութեր