1450 դիտում
21:53 02-12-2024
Քուրդ հայտնի հրամանատարը ներկա կլինի Թրամփի երդմնակալությանը
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» գլխավոր հրամանատար Մազլում Քոբանին (Մազլում Աբդի) հրավիրվել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը: Փոխանցում է Ermenihaber-ը։
Հրավերը մեծապես վրդովեցրել է թուրքական մամուլին: Ինչպես հայտնի է, Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական: Պաշտոնական Անկարան վերջին տարիներին մի քանի խոշոր ռազմական գործողություններ է իրականացրել նրանց դեմ Սիրիայում:
Հայտնի է նաև, որ Թրամփն ու Քոբանին ունեն գործընկերային հարաբերություններ, որը մեծ դժգոհություն է առաջացնում Թուրքիայում: Անկարան մի քանի անգամ Թրամփի վարչակարգից պահանջել էր հանձնել Քոբանիին, սակայն Վաշինգտոնը մերժել էր թուրքական կողմի պահանջը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին Սպիտակ տանը:

Նմանատիպ նյութեր
3261 դիտում
13:40 20-01-2017
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ներկա չի գտնվի Թրամփի երդմնակալությանը
1360 դիտում
15:23 19-05-2020
ՀՀ վարչապետն Արցախում ներկա կլինի Արցախի նորընտիր նախագահի երդմնակալությանը
Այս բաժնից
1270 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
2008 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1129 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին