211652_close_icon
views-count26723 դիտում article-date 15:25 01-12-2024

Արտաշատում պարեկները հերթական անգամ ավելի օպերատիվ գտնվեցին. տաք հետքերով հայտնաբերեցին ատրճանակով շրջող անչափահաս տղային. նրան զենքով տեղափոխեցին համայնքային ոստիկանություն

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները Արտաշատ քաղաքում ծառայություն կատարելիս են լինում, երբ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ մի անչափահաս տղա ատրճանակով զինված շրջում է քաղաքում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին դասակի հրամանատար Սուրիկ Բարսեղյանը, պարեկ Արտաշես Միկիչյանը, կրտսեր պարեկ Սամվել Ասլանյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ կարողանում են կարճ ժամանակում պարզել, որ ատրճանակով զինված տղան Արտաշատից ուղևորվել է Երևան-Երասխ մայրուղի։

Պարեկները օպերատիվորեն հասնում են Երևան-Երասխ ավտոճանապարհ ու Արտաշատի վարչական տարածքում հայտնաբերում են նրան ապա տեղափոխում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Արտաշատի բաժին։

Այդ տղայի մոտ հայտնաբերվում է նաև ատրճանակը։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ տղան Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Լ. Գ.-ն է, ում, ինչպես նաև հայտնաբերված ատրճանակը, ոստիկանությանությումը ներկայացրել է քննչական վարչություն։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր