26751 դիտում
10:12 29-11-2024
Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում. բախվել են «Dodge»-ը, «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. վարորդներից մեկի վարորդական վկայականը եղել է կասեցված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:05-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 33-ամյա Նաիրա Գ.-ի վարած «Dodge» մակնիշի, 23-ամյա Արման Թ.-ի վարած «Mazda» մակնիշի, 32-ամյա Վիրաբ Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 31-ամյա Արթուր Ղ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել 1 հոգու, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնել:
Օպերատիվերն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռազմիկ Ղարիբյանն ու պարեկներ Ալբերտ Հախվերդյանն ու Արթուր Թևոսյանը:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Dodge»-ի վարորդի վարորդական իրավունքի վկայականը եղել է կասեցված, հետևաբար նա իրավունք չի ունեցել այն վարելու:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+